ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը կդառնա 15 րոպե

Ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը կդառնա 15 րոպե
16.06.2014 | 12:18

Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե: Այս մասին նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Նախագծով նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղերի տուրքի վճարման ձևերը: Վարորդները հնարավորություն կունենան վճարումները կատարել տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ